09:40  ,  24 հունվարի, 2018

Օրվա խաղերը

Ֆուտբոլային Եվրոպայում հունվարի 24-ին կանցկացվեն ազգային առաջնությունների եւ գավաթի խաղարկությունների հերթական խաղերը:

Լոնդոնի «Արսենալը» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում տանը կմրցի «Չելսիի» հետ: «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի հանդիպմանը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը չի կարող հանդես գալ Անգլիական լիգայի գավաթի այս խաղարկությունում, քանի որ ընթացիկ մրցաշրջանում այդ մրցաշարին մասնակցել է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում կհյուրընկալի «Լեգանեսին»:

Անգլիական լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Արսենալ» - «Չելսի»՝ 23:55 (Երեւանի ժամանակով) (առաջին խաղ՝ 0:0)

Իսպանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղեր

«Ալավես» - «Վալենսիա»՝ 22:00 (առաջին խաղ՝ 1:2)

«Ռեալ» - «Լեգանես»՝ 00:30 (հունվարի 25) (առաջին խաղ՝ 1:0)

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուրից հետաձգված խաղ

«Լացիո» - «Ուդինեզե»՝ 21:30

Երրորդ տուրից հետաձգված խաղ

«Սամպդորիա» - «Ռոմա»՝ 23:45

 Ֆրանսիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ

«Մոնակո» - «Լիոն»՝ 00:05 (հունվարի 25)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում