00:25  ,  24 հունվարի, 2018

Լասանա Դիարան տեղափոխվեց ՊՍԺ

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լասանա Դիարան ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է ակումբի կայքը:

32-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2019 թվականի հունիսի 30-ը: ՊՍԺ-ում Դիարան կխաղա 19 համարի մարզաշապիկով:

Մադրիդի «Ռեալի», Լոնդոնի «Չելսիի» ու «Արսենալի» նախկին ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ Ջազիրան», որի կազմում նա խաղում էր նախորդ տարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս