23:30  ,  23 հունվարի, 2018

Gibraltar Masters Open. Լեւոն Արոնյանը չհաղթեց Անիտա Գարային

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքիով մեկնարկեց Ջիբրալթարում ընթացող Gibraltar Masters բաց մրցաշարում:

Մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունեցող Արոնյանն առաջին տուրում սեւերով միավորը կիսեց կանանց գրոսմայստեր, հունգարացի Անիտա Գարայի հետ: Պարտիան ավարտվեց 42-րդ քայլում:

Կանանց Հայաստանի հավաքականի շախմատիստ Լիլիթ Մկրտչյանը սեւերով հաղթեց Նորվեգիան ներկայացնող Քարիմ Յիլմազին:

Շվեյցարական մրցակարգով (10 տուր) անցկացվող մրցաշարին մասնակցում են 50 երկրների 274 շախմատիստներ, այդ թվում՝ 92 գրոսմայստեր:

Երկրորդ տուրի զույգերը դեռ հայտնի չեն:

Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ, երկրորդ մրցանակակիրը՝ 20 հազար, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 15 հազար: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:00-ին, իսկ վերջին տուրը՝ 14:00-ին, հայտնում է մրցաշարի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում