19:40  ,  23 հունվարի, 2018

Հենրիխ Մխիթարյանը Օբամեյանգին «հրավիրե՞լ» է «Արսենալ»

«Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբում իր շնորհանդեսի ժամանակ անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայում» իր նախկին ակումբակից, գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, գրում է Metro-ն:

«Պյեր, ցանկանո՞ւմ ես տեղափոխվել այստեղ»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի 29-ամյա կիսապաշտպանը, որի այդ խոսքերը հնչել են երաժշտության ներքո:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Օբամեյանգի հետ «Բորուսիաում» խաղացել է 2013-2016-ը: Վերջին շրջանում «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել գաբոնցի հարձակվողին:

Հունվարի 22-ին Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր էր կնքել «Արսենալի» հետ եւ ստացել 7 համարի մարզաշապիկը: Այս մրցաշրջանում «Արսենալի» 7 համարը պատկանում էր չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին, որին «Մանչեսթեր Յունայթեդը» փոխանակեց Հենրիխ Մխիթարյանի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում