23:11  ,  23 հունվարի, 2018

«Փյունիկի» ու «Բանանցի» մրցակիցները Թուրքիայում

Երեւանի «Փյունիկը» հունվարի 23-ին մեկնել է թուրքական Ալանիա, որտեղ մինչեւ փետրվարի 4-ը կանցկացնի հավաք, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հունվարի 25-ին «Փյունիկը» ստուգողական հանդիպում կանցկացնի ուկրաինական «Ալեքսանդրիայի» հետ, իսկ հունվարի 30-ին ու փետրվարի 2-ին՝ բուլղարական «Պիրին» եւ «Պլովդիվ» ակումբների հետ։

Երեւանի «Բանանցը» փետրվարի 8-ից 22-ը թուրքական Բելեկում կայանալիք հավաքի ընթացքում կանցկացնի 4 ստուգողական խաղ՝ մրցելով ուկրաինական «Ստալի» (փետրվարի 10), Կարագանդայի «Շախտյորի» (փետրվարի 14), ռուսական «Տոսնոյի» (փետրվարի 17) եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ-2»-ի (փետրվարի 20), հայտնում է ակումբի կայքը:

Ֆոտո՝ «Բանանցի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում