17:43  ,  23 հունվարի, 2018

Էդգար Մալաքյանը տեղափոխվեց «Ժետիսու»

Ուկրաինական «Ստալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը կարիերան կշարունակի Ղազախստանի ուժեղագույնների լիգայում հանդես եկող «Ժետիսու» ակումբում:

Sports.kz-ի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստը ղազախական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով եւ կնքել պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2018 թվականի ավարտը:

Վերջին շրջանում Մալաքյանը «Ժետիսուի» կազմում հավաքի է մասնակցում Թուրքիայում: «Ստալի» հետ նրա պայմանագրի ժամկետը լրացել է 2017-ի դեկտեմբերին:

Հիշեցնենք, որ այս օրերին «Ժետիսուում» փորձաշրջան է անցնում նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, որն օրեր առաջ պայմանագիր էր կնքել «Ալաշկերտի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով