00:11  ,  24 հունվարի, 2018

Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագը խաղացել է ուկրաինական ակումբի կազմում

Երեւանի «Փյունիկի» 22-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը փորձաշրջան է անցնում Թուրքիայում հավաք անցկացնող ուկրաինական «Ալեքսանդրիայի» կազմում, հայտնում է ակումբի կայքը:

Հունվարի 22-ին Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագն ուկրաինական ակումբի կազմում մասնակցել է ղազախական «Ժետիսուի» դեմ ստուգողական հանդիպման առաջին խաղակեսին: Այդ խաղում «Ալեքսանդրիան» պարտվել է 2:3 հաշվով:

Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը մասնակցել էր նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը փորձաշրջան է անցնում «Ժետիսուում»:  Օրեր առաջ Կամո Հովհաննիսյանն պայմանագիր էր կնքել «Ալաշկերտի» հետ:

«Փյունիկը» հունվարի 23-ին մեկնել է թուրքական Ալանիա, որտեղ մինչեւ փետրվարի 4-ը կանցկացնի հավաք ու 3 ստուգողական խաղ: Հունվարի 25-ին երեւանյան ակումբի մրցակիցը կլինի հենց «Ալեքսանդրիան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում