17:02  ,  23 հունվարի, 2018

Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում ղազախական ակումբում (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում ֆուտբոլի Ղազախստանի ուժեղագույնների լիգայում հանդես եկող «Ժետիսուում», որն այս օրերին հավաք է անցկացնում Թուրքիայում:

Հունվարի 22-ին 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ուկրաինական «Ալեքսանդրիայի» դեմ ստուգողական խաղին, որն ավարտվել է «Ժետիսուի» հաղթանակով՝ 3:2 հաշվով:

Հիշեցնենք, որ Կամո Հովհաննիսյանն օրեր առաջ տեղափոխվել էր «Ալաշկերտ», որի հետ նրա պայմանագիր նախատեսված է մինչեւ 2020 թվականի օգոստոսի 1-ը: Հովհաննիսյանի նախորդ ակումբն էր բելառուսական «Տորպեդո-ԲելԱԶ»-ը, որի կազմում նա մասնակցել է Բելառուսի ավարտված առաջնության 28 խաղի եւ դարձել 3-ական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: 

«Ալաշկերտը» հունվարի 25-ին մեկնելու է թուրքական Բելեկ, որտեղ անցկացնելու է այս տարվա առաջին արտասահմանյան հավաքը: 12-օրյա հավաքի ընթացքում Հայաստանի չեմպիոնը կանցկացնի երկու ստուգողական հանդիպում: Փետրվարի 1-ին «Ալաշկերտը» կխաղա Ուզբեկստանի չեմպիոն Տաշքենդի «Լոկոմոտիվի» հետ, իսկ փետրվարի 4-ին կհանդիպի Ղազախստանի Բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Կիզիլ-Ժարին»:

Ֆոտո՝ «Ալեքսանդրիայի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս