14:45  ,  23 հունվարի, 2018

«Արսենալում» հույս ունեն, որ Մխիթարյանի եւ Օբամեյանգի տրանսֆերները Օզիլին կհամոզեն չհեռանալ

«Արսենալում» հույս ունեն, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդից» եւ Դորտմունդի «Բորուսիայից» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի սպասվող տեղափոխությունը «Արսենալ» Մեսութ Օզիլին կհամոզեն չհեռանալ լոնդոնյան ակումբից, գրում է Evening Standard-ը:

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը դեռ չի երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է այս ամռանը: Օզիլի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», որի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Օզիլի հետ աշխատել է Մադրիդի «Ռեալում»:

«Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կանխատեսել էր, որ Օզիլն ու Մխիթարյանը կարող են հաջող համագործակցել իր խաղային դասավորություններում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում