16:12  ,  23 հունվարի, 2018

Պրեմյեր լիգա. Ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակը (ֆոտո)

Press Association Sport-ը, հիմնվելով բոլոր հնարավոր աղբյուրներից ստացած տվյալների վրա, կազմել է անգլիական Պրեմյեր լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակը: Առաջին տեղ է բարձրացել Լոնդոնի «Արսենալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը՝ շաբաթական 500 հազար ֆունտ ստերլինգ: Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան հետ է 210 հազար ֆունտով:

Բրիտանական որոշ լրատվամիջոցների տվյալով, «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր թիմում կստանա շաբաթական 130-150 հազար ֆունտ ստերլինգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում