13:12  ,  23 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդը» շնորհակալություն է հայտնել Լոնդոնի «Արսենալ» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ մաղթելով ամենայն հաջողություն նոր թիմում:

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը «Արսենալի» հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Մխիթարյանը դարձել է Եվրոպայի լիգայի գավաթակիր՝ գոլի հեղինակ դառնալով նաեւ եզրափակիչ խաղում: Հայ ֆուտբոլիստը մանչեսթերյան սուպերակումբ էր տեղափոխվել 2016 թվականի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում