12:04  ,  23 հունվարի, 2018

Հենրիխ Մխիթարյանի նվերը Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաներին (ֆոտո)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Միկի» վավերագրական կինոնկարի ստեղծողների անունից եւ իր կողմից Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների օգնության հիմնադրամին նվիրել է «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ֆուտբոլիստների ինքնագրերով խաղաշապիկ: Այդ մասին 29-ամյա հայ ֆուտբոլիստը գրել է ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով լուսանկարը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը հունվարի 22-ին «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է «Արսենալ»՝ լոնդոնյան ակումբի հետ կնքելով երկարաժամկետ պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում