11:39  ,  23 հունվարի, 2018

«Բորուսիան» դարձյալ մերժել է «Արսենալին» Օբամեյանգի տրանսֆերի հարցում

Լոնդոնի «Արսենալը» երկրորդ առաջարկն է արել Դորտմունդի «Բորուսիային» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի հարցում: 50 միլիոն եվրոյից հետո անգլիական ակումբը առաջարկել է 60 միլիոն եվրո, սակայն դարձյալ մերժում է ստացել, հաղորդում է գերմանական Kicker-ը:

«Բորուսիան» ակնկալում է 28-ամյա ֆուտբոլիստի համար ստանալ 70 միլիոն եվրո: Բացի այդ գերմանական թիմն ակնկալում է նույն գործարքով մինչեւ մրցաշրջանի ավարտը վարձակալել «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյեր Ժիրուին:

Օբամեյանգի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս