09:07  ,  23 հունվարի, 2018

Կեւին Դե Բրույնեն երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի հետ: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը: Նախորդ պայմանագիրը մինչեւ 2021 թվականն էր:

«Երջանիկ եմ կնքել նոր պայմանագիր: «Սիթիում» առաջին օրվանից ինձ զգում եմ, ինչպես տանը: Մենք ոչ միայն հաղթում ենք, այլեւ ցուցադրում ենք գերազանց ֆուտբոլ: Հաճելի է լինել այս ամենի մի մասնիկը եւ հուզված եմ, որ կարող ենք մեծ նվաճումներ ունենալ առաջիկա տարիներին»,- Դե Բրույնեի խոսքը մեջբերում է անգլիական թիմի մամուլի ծառայությունը:

2015 թվականից «Մանչեսթեր Սիթիում» հանդես եկող 26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 32 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում