22:40  ,  23 հունվարի, 2018

Իվան Յագանի հերթական գոլը Բելգիայում

Ֆուտբոլի Բելգիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության հերթական տուրում «Լիերսը» հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվել է «Սերկլ Բրյուգեին»: Հյուրերի միակ գոլը 60-րդ րոպեին խփել է ամբողջ հանդիպումն անցկացրած հայկական ծագումով հարձակվող Իվան Յագանը:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը «Լիերսի» կազմում խփել է 8 գոլ եւ կատարել է 6 գոլային փոխանցում:

Տեսանյութում Յագանի գոլը՝ 3:23-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում