22:25  ,  22 հունվարի, 2018

Հենրիխ Մխիթարյան. Ես միշտ երազել եմ խաղալ «Արսենալում»

Ես միշտ երազել եմ խաղալ «Արսենալում», ասել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» լոնդոնյան ակումբ տեղափոխվելուց հետո, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Երազանքս դարձավ իրականություն: Ես շատ երջանիկ եմ, որ ավարտեցինք այս գործարքը: Ես շատ երջանիկ եմ լինել այստեղ: Կանեմ առավելագույնն այս ակումբի համար, որպեսզի կերտենք պատմություն»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը:

29-ամյա հայ ֆուտբոլիստն ու «Արսենալը» կնքել են երկարաժամկետ պայմանագիր:

Նույն գործարքով չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը «Արսենալից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում