00:55  ,  23 հունվարի, 2018

Ռուսլան Կորյանի թիմը Թուրքիայում հաղթել է Բաքվի «Նեֆթչիին»՝ 8:1

Թուրքիայում մարզումային հավաքը շարունակող ռուսական «ԲՄԱ-Խաբարովսկը» ստուգողական հանդիպում է անցկացրել Բաքվի «Նեֆթչիի» հետ եւ առավելության է հասել 8:1 հաշվով:

Ադրբեջանական թիմը «հեղինակության գոլը» խփել է 7:0 հաշվի ժամանակ:

«ԲՄԱ-Խաբարովսկի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը չի մասնակցել հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում