20:54  ,  22 հունվարի, 2018

Ռայոլան հաջողացրել է Բալոտելիի վերադարձը Իտալիա

Ֆրանսիական «Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելի մոտ է Իտալիա վերադառնալուն: Ֆուտբոլիստի իտալացի գործակալ Մինո Ռայոլան դասավորել է ֆուտբոլիստի տեղափոխությունը Թուրինի «Յուվենտուս», գրում է The Sun-ը:

Ամռանը Բալոտելին կկնքի հինգ տարվա պայմանագիր, իսկ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոստացել է նրան տեղ մեկնարկային կազմում: Ֆուտբոլիստը անվճար բաժին կհասնի «Յուվենտուսին»:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա Բալոտելին մասնակցել է 23 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Իտալիայում Բալոտելին հանդես է եկել «Ինտերում» եւ «Միլանում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս