Ֆրանսիական «Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելի մոտ է Իտալիա վերադառնալուն: Ֆուտբոլիստի իտալացի գործակալ Մինո Ռայոլան դասավորել է ֆուտբոլիստի տեղափոխությունը Թուրինի «Յուվենտուս», գրում է The Sun-ը:
Ամռանը Բալոտելին կկնքի հինգ տարվա պայմանագիր, իսկ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոստացել է նրան տեղ մեկնարկային կազմում: Ֆուտբոլիստը անվճար բաժին կհասնի «Յուվենտուսին»:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա Բալոտելին մասնակցել է 23 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:
Իտալիայում Բալոտելին հանդես է եկել «Ինտերում» եւ «Միլանում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում