19:56  ,  22 հունվարի, 2018

Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի չեմպիոն եւ ազգային հավաքականի նոր անդամ

Գրոսմայստեր Հայկ Մ. Մարտիրոսյանը նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի կոչումը՝ 10 հնարավորից վաստակելով 7 միավոր: Նա ստացավ նաեւ ազգային հավաքականում հանդես գալու իրավունք: 78-րդ առաջնության վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Ռոբերտ Հովհաննիսյանի հետ, որը կես միավոր հետ մնաց չեմպիոնից՝ գրավելով երկրորդ տեղը: Բրոնզե մեդալակիր դարձավ Արման Փաշիկյանը՝ 6 միավոր:

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի 73-րդ առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճել է Մարիա Կուրսովան, որը 9 տուրերում վաստակել է 7.5 միավոր: Երկրորդ տեղը գրաված Սիրանուշ Ղուկասյանը հավաքել է 6 միավոր, իսկ Լիլիթ Գալոյանը եւ Աննա Սարգսյանը 5-ական միավորով բաժանել են 3-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո բրոնզե մեդալը բաժին է հասել Լիլիթ Գալոյանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս