20:11  ,  22 հունվարի, 2018

«Արսենալի» նախկին հարձակվող. Մխիթարյանը կկարողանա լիարժեք փոխարինել Սանչեսին

Լոնդոնի «Արսենալի» եւ Լիվերպուլի «Էվերտոնի» նախկին հարձակվող Քեւին Քեմփբելը վստահ է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավասարազոր կփոխարինի չիլիացի հարձակվող Ալեքս Սանչեսին «Արսենալում»:

«Սանչեսի կարիքն «Արսենալն» արդեն չուներ: Մխիթարյանը կկարողանա լիարժեք փոխարինել նրան: Եթե Օզիլն էլ հեռանա, ապա Մխիթարյանը կդառնա խաղարկող: Դժվար է կանխետեսել, թե ինչպես կհամագործակցեն Մխիթարյանն ու Օզիլը: Սակայն «Արսենալին» անհրաժեշտ է ուժեղացնել նաեւ պաշտպանությունը»,- Քեմփբելի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Այժմ Սանչեսը սպասում է Մեծ Բրիտանիայում աշխատանքի իրավունքի երկարաձգմանը եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելուն։ Նրա տրանսֆերի գործարքում ներառված է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ»։ Հայ ֆուտբոլիստը հունվարի 21–ին Լոնդոնում նշել է ծննդյան 29–րդ տարեդարձը եւ սպասում է գործարքի ավարտին։ Երկու ֆուտբոլիստներն էլ փաստաթղթերի ձեւակերպման համար հունվարի 22-ին ներկայացել են Լիվերպուլում գտնվող ներգաղթային կենտրոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում