19:12  ,  22 հունվարի, 2018

Վենգերը՝ Մխիթարյան - Օզիլ ստեղծագործող զույգի մասին

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, թե ինչ ակնկալիք ունի Հենրիխ Մխիթարյան - Մեսութ Օզիլ ստեղծագործող զույգից, երբ տեղի ունենա Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից»:

«Լավ ֆուտբոլիստների համար միշտ էլ տեղ կգտնենք խաղադաշտում: Նրանք կարող են խաղալ միասին: «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում մեր կազմում էին Իվոբին, Ուիլշիրը, Լյակազեթը եւ Ջական: Նրանք բոլորն էլ հարձակողական ոճի խաղացողներ են»,- Վենգերի խոսքը մեջբերում է teamtalk.com-ը:

Բրիտանական մամուլի տվյալներով, «Արսենալի» հաջորդ տրանսֆերային նպատակը կլինի Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում