15:33  ,  22 հունվարի, 2018

9 տարվա ազատազրկման դատապարտված Ռոբինյոն կարիերան կշարունակի Թուրքիայում

Խմբակային բռնաբարության մասնակցելու մեջ մեղավոր ճանաչված եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված Ռոբինյոն կարիերան կշարունակի Թուրքիայում։ Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» ու իտալական «Միլանի» նախկին հարձակվողը փոխհամաձայնության է եկել «Սիվասպորի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

33-ամյա ֆուտբոլիստը Թուրքիա կժամանի հունվարի 23-ին եւ կկնքի պայմանագիր։ Ռոբինյոյի նախորդ ակումբն էր բրազիլական «Աթլետիկո Մինեյրոն», որի կազմում նա հանդես է եկել 2016-2017-ը։

Ավելի վաղ նշվում էր, որ բռնաբարության մասնակցելու մեջ մեղավոր ճանաչված  Ռոբինյոն չի ընդունել իր մեղքը եւ բողոքարկելու է մեղադրանքը։ Մամուլի համաձայն՝ հանցագործությունը տեղի է ունեցել 2013թ. հունվարի 22-ին Միլանում: Ռոբինյոն ու եւս հինգ տղամարդ միլանյան դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել 22-ամյա ալբանացի կնոջ բռնաբարության մեջ: Բրազիլացի հարձակվողը «Միլանում» հանդես եկել է 2010-2015 թվականներին:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում