13:30  ,  22 հունվարի, 2018

Լեւոն Արոնյանի մրցակիցները Tradewise Chess Festival-ում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հունվարի 23-ից փետրվարի 1-ը Ջիբրալթարում կմասնակցի Tradewise Chess Festival մրցաշարին, որը կանցկացվի շվեյցարական մրցակարգով (10 տուր):

Արոնյանի մրցակիցները կլինեն՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա, 2793), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2781), Դավիդ Նավարան (Չեխիա, 2749), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան, 2745), Նիկիտա Վիտյուգովը (Ռուսաստան, 2732), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա, 2726), Յան-Կշիշտոֆ Դուդան (Լեհաստան, 2724), Վան Հաոն (Չինաստան, 2711), Մայքլ Ադամսը (Անգլիա, 2709), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա, 2700), Իվան Չեպարինովը (Բուլղարիա, 2697), Բորիս Գելֆանդը (Իսրայել, 2697) եւ Դանիլ Դուբովը (Ռուսաստան, 2694):

Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ, երկրորդ մրցանակակիրը՝ 20 հազար, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 15 հազար: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:00-ին, իսկ վերջին տուրը՝ 14:00-ին, հայտնում է մրցաշարի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում