16:50  ,  22 հունվարի, 2018

Ռոնալդոն խոստովանել է, որ հաճախ է գարեջուր խմել կարիերայի ընթացքում

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն խոստովանել է, որ կարիերայի ընթացքում չարաշահել է գարեջուրը:

«Այդ ժամանակ պետք է թաքցնեի գարեջրի շշերը: Հիմա, երբ ավարտել եմ կարիերաս, այլեւս չկա դա անելու անհրաժեշտություն»,- կատալոնական «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Folha de Sao Paulo-ն:

Ռոնալդոն նաեւ նշել է, որ դեմ չի լինի դառնալ Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահը. «Դա մեծ պատիվ կլիներ ինձ համար: Սակայն սկզբում ես ցանկանում եմ փորձ ձեռք բերել՝ ղեկավարելով մեծագույն ակումբ»:

Հիշեցնենք, որ Ռոնալդոն «Բարսելոնայում» խաղացել է 1996-1997-ը, իսկ «Ռեալի» կազմում հանդես է եկել 2002-2007-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում