17:14  ,  22 հունվարի, 2018

«Լեյքերսի» երկրպագուն 100 հազար դոլար է շահել NBA-ի խաղի ժամանակ

«Լոս Անջելես Լեյքերսի» երկրպագուներից մեկը 100 հազար դոլար է շահել «Նյու Յորքի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղի ընթացքում:

Ընդմիջման ժամանակ անցկացվել է ավանդական մրցույթը, որում երկրպագուն պետք է խաղահրապարակի կենտրոնից գրավի զամբյուղը: Երկրպագուն հաջող է կատարել նետումը եւ հարստացել 100 հազար դոլարով:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Լեյքերսը» տնային հաղթանակ էր տարել 127:107 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս