14:40  ,  22 հունվարի, 2018

«Լոռին» պայմանագիր է կնքել «Ստալի» կիսապաշտպանի հետ եւ փորձարկում է ֆուտբոլիստներ Աֆրիկայից, Բուլղարիայից ու Ղազախստանից

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող «Լոռիի» կազմում փորձաշրջան են անցնում 4 աֆրիկացի ֆուտբոլիստներ ու մեկական խաղացող Բուլղարիայից եւ Ղազախստանից: Թիմն այս օրերին մարզվում է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում:

«Լոռին» 20-ամյա կիսապաշտպան Արամ Ադամյանի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը եւ ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: Ադամյանը Բուլղարիայի քաղաքացի է, հանդես է եկել «Փյունիկում», իսկ 2016 թվականից խաղում էր ուկրաինական «Ստալում»:

«Լոռի» նաեւ մինչեւ այս մրցաշրջանի ավարտը պայմանագիր է ստորագրել 27-ամյա ենթահարձակվող Արեգ Ազատյանի հետ, որը հանդես է եկել Երեւանի «Միկայում», «Բանանցում», «Արարատում», «Ալաշկերտում», իսկ մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Գանձասար-Կապանում»:

Վանաձորի թիմին միացել է նաեւ «Բանանցի» նախկին կիսապաշտպան Ստեփան Հարությունյանը, որի համաձայնագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

«Լոռիի» մարզչական շտաբը համալրել է դարպասապահների մարզիչ Ֆելիքս Հակոբյանը: «Միկայի» նախկին դարպասապահը կնքել է 1,5 տարվա պայմանագիր, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում