10:28  ,  22 հունվարի, 2018

Դանիել Ալվեսը կարմիր քարտ է ստացել մրցավարի վրա բղավելու համար

ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսը «Լիոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի խաղում կարմիր քարտ է ստացել մրցավարի վրա բղավելու համար:

57-րդ րոպեին Ալվեսը սահանկումով տապալել է մրցակցին, իսկ գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենը նշանակել է տուգանային հարված: 34-ամյա բրազիլացին չի համաձայնվել մրցավարի հետ եւ հեռացվել է դաշտից ագրեսիվ վարքի համար:

Հիշեցնենք, որ Լիոնում կայացած խաղում ՊՍԺ-ն պարտվել էր 1:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում