Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Լիոնին»:
Առանց ազդրի վնասվածքից ապաքինվող բրազիլացի հարձակվող Նեյմարի խաղացող ՊՍԺ-ն արագ գոլ բաց թողեց երկրորդ րոպեին, սակայն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խփեց պատասխան գոլը: 57-րդ րոպեին փարիզցիները 10 խաղացողներով մնացին Դանիել Ալվեսի հեռացման պատճառով, իսկ դաշտի տերերի հաղթական գոլն ավելացված ժամանակում գեղեցիկ հարվածով խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը:
Այս հաղթանակից հետո «Լիոնը» շրջանցեց «Մարսելին» ու «Մոնակոյն» եւ 48 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: ՊՍԺ-ն ունի 56 միավոր եւ երկրորդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում:
Ֆրանսիայի առաջնություն, 22-րդ տուր
«Լիոն» - ՊՍԺ՝ 2:1
Նաբիլ Ֆեկիր, 2, Մեմֆիս Դեպայ, 90+4 – Լայվեն Կյուրզավա, 45+2
Հեռացում՝ Դանիել Ալվես, 57 (ՊՍԺ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում