11:15  ,  22 հունվարի, 2018

«Ռուբինի» նախկին մարզիչը Պրեմյեր լիգայի ակումբ է գլխավորել

Իսպանացի մասնագետ Խավի Գարսիան նշանակվել է «Ուոթֆորդի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի կայքը:

47-ամյա մարզիչն անգլիական ակումբի հետ կնքել է 18 ամսվա պայմանագիր: Գարսիան կփոխարինի հունվարի 21-ին պաշտոնանկ արված պորտուգալացի Մարկու Սիլվային, որը մայիսից էր գլխավորում «Ուոթֆորդը»:

Խավի Գարսիայի նախորդ աշխատավայրը եղել է Կազանի «Ռուբինը», որը նա գլխավորել է 2016-2017-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում