09:11  ,  22 հունվարի, 2018

Ռոնալդուն 11 մետրանո՞ց է պահանջել Բեյլի գեղեցիկ գոլից հետո (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Դեպորտիվոյի» դեմ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում իր թիմակից Գարեթ Բեյլի գոլի դրվագում պահանջել է 11 մետրանոց հարված, գրում է Record-ը:

Մարսելոյի փոխանցումից հետո Ռոնալդուն ընկել է մրցակցի պաշտպանի հետ պայքարելիս եւ 11 մետրանոց պահանջել գլխավոր մրցավարից, երբ գնդակը հայտնվել է Բեյլի մոտ: Ուելսցի կիսապաշտպանը տպավորիչ հարվածով գրավել է դարպասը, սակայն նույնիսկ գոլից հետո Ռոնալդուն մրցավարին ցույց է տվել 11 մետրանոցի նշակետը:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղում «Ռեալը» կամային հաղթանակ էր տարել 7:1 հաշվով, իսկ Ռոնալդուն դարձել էր դուբլի հեղինակ՝ աչքի ընկելով 78-րդ եւ 84-րդ րոպեներին: Նա նաեւ դեմքի վնասվածք էր ստացել է երկրորդ գոլը խփելիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում