23:26  ,  21 հունվարի, 2018

Ռոնալդուն խաղի ընթացքում դեմքի վնասվածքը տեսել է հեռախոսի միջոցով (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեմքի վնասվածք է ստացել «Դեպորտիվոյի» դեմ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում, որում մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման:

Դրվագներից մեկում «Դեպորտիվոյի» ֆուտբոլիստը ոտքով հարվածել է Ռոնալդուի դեմքին, որն արնահոսել է: Լքելով դաշտը՝ Պորտուգալիայի հավաքականի ավագը վերցրել է «Ռեալի» բժշկի բջջային հեռախոսն ու տեսախցիկի միջոցով նայել իր վնասվածքին: 

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղում «Ռեալը» կամային հաղթանակ էր տարել 7:1 հաշվով, իսկ Ռոնալդուն դարձել էր դուբլի հեղինակ՝ աչքի ընկելով 78-րդ եւ 84-րդ րոպեներին: Նա վնասվածքը ստացել է երկրորդ գոլը խփելիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում