21:04  ,  21 հունվարի, 2018

«Ռեալ» - «Դեպորտիվո»՝ 7:1

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 7:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Դեպորտիվոյի» նկատմամբ:

Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացեց «Դեպորտիվոյի» իսպանացի հարձակվող Ադրիանը, սակայն առաջին խաղակեսում Արքայական ակումբը խփեց 2 գոլ, իսկ ընդմիջումից հետո աչքի ընկավ եւս 5 անգամ: Դուբլի հեղինակ դարձան ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ իսպանացի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը:

Այս հաղթանակից հետո Զինեդին Զիդանի գլխավորած թիմը շրջանցեց «Վիլյառեալին» եւ 35 միավորով բարձրացավ չորրորդ տեղ: Առաջատար «Բարսելոնան» ունի 51 միավոր:

Հիշեցնենք, որ «Ռեալը» չէր հաղթել Պրիմերայի նախորդ 3 խաղերում՝ կրելով 2 պարտություն:

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ռեալ» - «Դեպորտիվո»՝ 7:1

Նաչո, 32, 88, Գարեթ Բեյլ, 42, 58, Լուկա Մոդրիչ, 68, Կրիշտիանու Ռոնալդու, 78, 84 – Ադրիան, 23

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում