20:30  ,  21 հունվարի, 2018

Արթուր Մալոյանը՝ հաղթական գոլի հեղինակ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ներկայացուցիչ Կրասնոյարսկի «Ենիսեյը» հունվարի 21-ին անցկացրել է այս տարվա առաջին ստուգողական խաղը՝ նվազագույն հաշվով հաղթելով մակեդոնական «Ակադեմիա Պանդեւային»:

Ռուսական ակումբի հաղթական գոլը 45-րդ րոպեին խփել է հայ հարձակվող Արթուր Մալոյանը, որը մասնակցել է առաջին խաղակեսին: Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը շարունակում է վերականգնվել վնասվածքից եւ չի խաղացել «Ենիսեյի» կազմում:

Հիշեցնենք, որ այս օրերին «Ենիսեյը» հավաք է անցկացնում թուրքական Բելեկում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում