20:21  ,  21 հունվարի, 2018

«Բավարիան» հաղթեց գոլառատ խաղում եւ մեծացրեց առավելությունը

Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» տանը 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Բրեմենի «Վերդերի» նկատմամբ: «Բավարիայից» դուբլի հեղինակ դարձան գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերն ու վնասվածքից ապաքինված Ռոբերտ Լեւանդովսկին:

47 միավոր հավաքած մյունխենցիները 16-ական միավոր առաջ անցան 2-3-րդ տեղերը բաժանող «Բայերից», «Լայպցիգից» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»:

Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Բավարիա» - «Վերդեր»՝ 4:2

Թոմաս Մյուլեր, 41, 84, Ռոբերտ Լեւանդովսկի, 63, 77 – Ժերոմ Գոնդորֆ, 25, Նիկոլաս Սուլե, 74

«Շալկե» - «Հանովեր»՝ 21:00-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում