18:02  ,  21 հունվարի, 2018

Մանչեսթեր ժամանած Ալեքսիս Սանչեսը՝ սեքս սկանդալում (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը հայտնվել է սկանդալային իրավիճակում:

The Sun-ի համաձայն՝ Սանչեսը Պաուլինա անունով 20-ամյա ուսանողուհուն 1000 դոլար է առաջարկել նրա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար: Նշվում է նաեւ, որ չիլիացի ֆուտբոլիստը վերջերս է հաշտվել իր ընկերուհու հետ:

Բրիտանական մամուլը հայտնում է, որ 29-ամյա Ալեքսիս Սանչեսը հունվարի 21-ին մեկնել է Մանչեսթեր, որտեղ արդեն բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Սպասվում է, որ «Արսենալը» նրան փոխանակելու է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Հայաստանի հավաքականի ավագը եւս ժամանել է Լոնդոն եւ առաջիկայում բուժզննում կանցնի «Արսենալում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում