16:16  ,  21 հունվարի, 2018

«Ռեալը» պատրաստ է բաց թողնել Ռոնալդուին եւ ռեկորդային գումար առաջարկել Հարի Քեյնի համար

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը համաձայնել է այս մրցաշրջանի վերջում բաց թողնել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Մինչեւ 2021 թվականի ամառը նախատեսված պայմանագրով Ռոնալդուի կլաուզուլան կազմում է մեկ միլիարդ եվրո, սակայն 32-ամյա ֆուտբոլիստը հույս ունի, որ ակումբը նրան կվաճառի 100 միլիոն եվրոյից ոչ թանկ: Պորտուգալիայի հավաքականի ավագի ծառայություններով հետաքրքրված են ֆրանսիական ՊՍԺ-ն, չինական «Տյանցզին Ցյուանցզինը» եւ նրա նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդը»:

The Times-ը գրում է, որ Արքայական ակումբը պատրաստվում է ամռանը ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, որի համար պատրաստ է վճարել 200 միլիոն ֆունտ ստերլինգ (226 միլիոն եվրո): Եթե կողմերը փոխհամաձայնության գան, դա կլինի ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը: Քեյնի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը, իսկ «Տոտենհեմը» ցանկանում է բարձրացնել 24-ամյա անգլիացու աշխատավարձը եւ նրան պահել թիմում: Այժմ Հարի Քեյնը ստանում է շաբաթական 200 հազար ֆունտ աշխատավարձ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English