14:14  ,  21 հունվարի, 2018

Ռոնդոնը չի զսպել արցունքները մրցակցի ոտքը կոտրելուց հետո (ֆոտոշարք)

«Էվերտոնի» կիսապաշտպան Ջեյմս Մաքարտին ոտքի կոտրվածք է ստացել «Վեստ Բրոմվիչի» դեմ Անգլիայի առաջնության 24-րդ տուրի խաղում:

Դրվագներից մեկում «Վեստ Բրոմվիչի» վենեսուելացի հարձակվող Սալոմոն Ռոնդոնը ցանկացել է հարվածել գնդակին, սակայն պատահմամբ կոտրել է մրցակցի ոտքը: Միջադեպի պատճառով Ռոնդոնը չի կարողացել զսպել արցունքները, իսկ խաղից հետո Թվիթերում ներողություն է խնդրել Մաքարտիից եւ շուտափույտ ապաքինում մաղթել նրան, հայտնում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս