13:10  ,  21 հունվարի, 2018

Կոուտինյոն առաջին մարզումն է անցկացրել «Բարսելոնայի» ընդհանուր խմբում (ֆոտո)

Անգլիական «Լիվերպուլից» «Բարսելոնա» տեղափոխված Ֆիլիպե Կոուտինյոն հունվարի 20-ին առաջին մարզումն է անցկացրել կատալոնական ակումբի ընդհանուր խմբի հետ:  

AS-ի համաձայն՝ բրազիլացի կիսապաշտպանը «Բարսելոնայում» կարող է նորամուտը նշել «Էսպանյոլի» դեմ Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում, որը կկայանա հունվարի 25-ին:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանը վերջերս 5.5 տարվա պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ: Հունվարի 8-ին կայացած բուժզննման ժամանակ 25-ամյա Կոուտինյոյի մոտ ախտորոշվել էր ազդրի վնասվածք եւ նշվում էր, որ նրա վերականգնման համար կպահանջվի մոտ 3 շաբաթ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English