12:25  ,  21 հունվարի, 2018

Australian Open. Նադալն ու Վոզնյացկին շարժվում են առաջ

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ:

Չորրորդ շրջանում իսպանացի թենիսիստը 4 սեթում ուժեղ գտնվեց արգենտինացի Դիեգո Շվարցմանից՝ 6:3, 6:7, 6:3, 6:3: Մրցախաղը տեւեց 3 ժամ 52 րոպե:

Քառորդ եզրափակիչում Նադալը կհանդիպի խորվաթ Մարին Չիլիչին, որը 4 սեթում հաղթեց իսպանացի Պոբլո Կարենյո-Բուստային:

Կանանց մրցաշարում աշխարհի երկրորդ ռակետ Կարոլին Վոզնյացկին 6:3, 6:0 հաշվով պարտության մատնեց սլովակ Մագդալենա Ռիբարիկովային: Դանիացի թենիսիստուհու հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Կարլա Սուարես-Նավարոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս