11:31  ,  21 հունվարի, 2018

Իսպանացի դարպասապահը սեփական կիսադաշտից գոլ է խփել իր ծննդյան օրը

«Լուգոյի» դարպասապահ Խուան Կարլոսը գոլի հեղինակ է դարձել Խիխոնի «Սպորտինգի» դեմ իսպանական Սեգունդայի խաղում: Իսպանացի դարպասապահը մրցակցի դարպասը գրավել է մոտ 65 մետրից՝ օգնելով «Լուգոյին» հաղթել 3:1 հաշվով:

Հունվարի 20-ին կայացած հանդիպման օրը Խուան Կարլոսը նշում էր ծննդյան 30-րդ տարեդարձը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս