23:28  ,  20 հունվարի, 2018

«Վիլյառեալը» շրջանցեց Մադրիդի «Ռեալին»

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Վիլյառեալը» հյուրընկալեց «Լեւանտեին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով: Այս հաղթանակի շնորհիվ «Վիլյառեալը» 2 միավորով առաջ անցավ Մադրիդի «Ռեալից» եւ 34 միավորով բարձրացավ չորրորդ տեղ: Արքայական ակումբը 2 հանդիպում քիչ է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Վիլյառեալ» - «Լեւանտե»՝ 2:1

Մանուել Տրիգերոս, 26, 11մ, Դենիս Չերիշեւ, 50 – Ռոխեր Մարտի, 90+4, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով