23:20  ,  20 հունվարի, 2018

«Մանչեսթեր Սիթիին» հաղթանակ բերեց Ագուերոյի հեթ-տրիկը

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Նյուքասլ Յունայթեդի» հետ: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով: Իսպանացի Ռաֆայել Բենիտեսի ղեկավարած «Նյուքասլի» դարպասը երեք գոլ խփեց արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն:

«Մանչեսթեր Սիթին» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ ունի 12 միավորի առավելություն: «Նյուքասլը» 23 միավորով 15-րդն է:

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 3:1

Սերխիո Ագուերո, 34, 63, 11մ, 83 - Ջեյքոբ Մյորֆի, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում