21:07  ,  20 հունվարի, 2018

«Աթլետիկոն» Մադրիդում չհաղթեց «Ժիրոնային»

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Աթլետիկոն» Մադրիդում խաղաց «Ժիրոնայի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի կազմում իսպանացի հարձակվող Դիեգո Կոստայի փոխանցումից հետո աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը: Սակայն վերջնամասում հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը:

«Աթլետիկոն» 43 միավորով երկրորդ տեղում է եւ 3 միավոր առաջ է 19 հանդիպում անցկացրած «Վալենսիայից»: Առաջատար «Բարսելոնան» 19 խաղում վաստակել է 51 միավոր: «Ժիրոնան» 27 միավորով 8-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Ժիրոնա»՝ 1:1

Անտուան Գրիզման, 34 - Կրիստիան Պորտուգես, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով