20:54  ,  20 հունվարի, 2018

«Արսենալը» շանս չտվեց «Քրիսթալ Փելասին», «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթանակ բերեց Մարտիալի գոլը

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Բարնլիին»: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին հաղթանակ բերեց ֆրանսացի Անտոնի Մարտիալի միակ գոլը՝ 1:0: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Առաջիկայում նա կտեղափոխվի «Արսենալ»:

Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմն այս տուրում ընդունեց «Քրիսթալ Փելասին» եւ արդեն սկզբնամասում չորս գոլ խփեց: «Արսենալը» հաղթեց 4:1 հաշվով:

«Մանչեսթեր Յունայթեդը» 53 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջում է 9 միավոր, երրորդ տեղում ընթացող «Չելսիի» նկատմամբ ունի 3 միավորի առավելություն: «Մանչեսթեր Սիթին» 24-րդ տուրում կընդունի «Նյուքասլին»:

«Արսենալը» 42 միավորով 6-րդ տեղում է՝ 2 միավոր զիջելով մեկ հանդիպում քիչ անցկացրած «Տոտենհեմին»:

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Արսենալ» - «Քրիսթալ Փելաս»՝ 4:1

Նաչո Մոնրեալ, 6, Ալեքս Այուոբի, 10, Լորան Կոսելնի, 13, Ալեքսանդր Լյակազեթ, 22 – Լուկա Միլիվոեւիչ, 78

«Բարնլի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:1

Անտոնի Մարտիալ, 54

«Էվերտոն» - «Վեստ Բրոմվիչ»՝ 1:1

Բայե Ումար Նիաս, 70 - Ջեյ Ռոդրիգես, 7

«Լեսթեր» - «Ուոթֆորդ»՝ 2:0

Ջեյմի Վարդի, 39, 11մ, Ռիյադ Մահրեզ, 90+1

«Սթոք Սիթի» - «Հադերսֆիլդ»՝ 2:0

Ջո Ալեն, 53, Մամե Բիրամ Դիուֆ, 69

«Վեստ Հեմ» - «Բորնմութ»՝ 1:1

Խավյեր Էրնանդես, 73 - Ռայան Ֆրեյզեր, 71

«Մանչեսթեր Սիթի» - «Նյուքասլ»՝ 21:30-ին (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս