Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց «Ֆրայբուրգին» եւ նահանջեց երրորդ տեղ՝ 31 միավոր: Երկրորդ տեղ բարձրացավ Լեւերկուզենի «Բայերը», որը հյուրընկալվելիս 4:1 հաշվով պարտության մատնեց «Հոֆենհայմին» եւ նույնպես ունի 31 միավոր, սակայն խփած եւ բաց թողած գոլերի ավելի լավ տարբերությամբ:
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 2:0 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին» եւ 31 միավորով բարձրացավ չորրորդ տեղ՝ շրջանցելով Դորտմունդի «Բորուսիային» եւ «Շալկեին», որոնք ունեն 30-ական միավոր:
Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր
«Բորուսիա Մ.» - «Աուգսբուրգ»՝ 2:0
Մատիաս Գինտեր, 10, Տորգան Ազար, 90
«Ֆրայբուրգ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 2:1
Յանիկ Հաբերեր, 72, Ռոբին Կոխ, 76 - Տիմո Վերներ, 65
«Հոֆենհայմ» - «Բայեր»՝ 1:4
Ադամ Սալաի, 86 - Լեոն Բեյլի, 43, Յուլիան Բաումգարտլինգեր, 51, Լուկաս Ալարիո, 70, 90+3
«Մայնց» - «Շտուտգարտ»՝ 3:2
Յոսինորի Մուտո, 45+2, 54, Գերիտ Հոլտման, 64 - Հոլգեր Բադշտուբեր, 19, Դանիել Գինչեկ, 90+1
«Վոլֆսբուրգ» - «Այնտրախտ Ֆ.»՝ 1:3
Մաքսիմիլիան Առնոլդ, 66 - Սեբաստիեն Ալիեր, 18, Տիմոտի Չենդլեր, 22, Լուկա Յովիչ, 85
Հեռացում՝ Նանի Դիմատա («Վոլֆսբուրգ»), 67
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում