18:51  ,  20 հունվարի, 2018

ԵԱ. Հայաստանի պարային զույգը նախավերջինն է

Մոսկվայում ավարտված գեղասահքի Եվրոպայի առաջնության պարային զույգերի պայքարում Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը գրավել են նախավերջին տեղը՝ 19-րդ:  Ազատ ծրագրի 20 մասնակիցների մեջ նրանք ցույց են տվել 18-րդ արդյունքը: Կարճ ծրագրի 30 մասնակիցների մեջ Հայաստանի զույգը գրավել էր 20-րդ տեղը՝ ապահովելով մասնակցությունը ազատ ծրագրին:

Չեմպիոնի կոչումը համաշխարհային ռեկորդով (203.16) նվաճել են Ֆրանսիայի ներկայացուցիչներ Գաբրիելա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնը:

Հիշեցնենք, որ տղամարդկանց մենասահքում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կարճ եւ ազատ ծրագրերի արդյունքում գրավել էր 15-րդ տեղը: Կարճ ծրագրում Սլավիկ Հայրապետյանը գրավել էր 14-րդ տեղը, ազատ ծրագրում՝ 16-րդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում