19:58  ,  20 հունվարի, 2018

«Արսենալը» պաշտոնական առաջարկ է արել Օբամեյանգի տրանսֆերի հարցով

Լոնդոնի «Արսենալը» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի հարցով պաշտոնական առաջարկ է արել Դորտմունդի «Բորուսիային», հաղորդում է գերմանական Kicker-ը:

Անգլիական ակումբը Օբամեյանգի համար առաջարկել էր 50 միլիոն եվրո, սակայն մերժում էր ստացել: «Բորուսիան» մտադիր է ստանալ առնվազն 60 միլիոն եվրո:

Բրիտանական մամուլը գրել էր, որ Օբամեյանգը համաձայնեցրել է «Արսենալի» հետ անձնական պայմանագիրը: 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ մինչեւ 2021 թվականն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում