18:21  ,  20 հունվարի, 2018

Ազարի դուբլն ու «Չելսիի» վստահ հաղթանակը՝ 4:0

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն «Չելսին» հյուրընկալվեց «Բրայթոնին»: Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը խնդիրներ չունեցավ՝ հաղթելով 4:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը: Աչքի ընկան նաեւ բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը եւ նիգերիացի պաշտպան Վիկտոր Մոզեսը:

«Չելսին» 50 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Բրայթոնը» 23 միավորով 16-րդն է:

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Բրայթոն» - «Չելսի»՝ 0:4

Էդեն Ազար, 3, 77, Վիլիան, 6, Վիկտոր Մոզես, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս