18:02  ,  20 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Արսենալի» մեկնարկային կազմերը

Հայտնի են «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմերը Անգլիայի առաջնության 24-րդ տուրի խաղերում: «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Բարնլիին», «Արսենալը» կընդունի «Քրիսթալ Փելասին»: Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացակայում է մանչեսթերյան թիմի հայտացուցակից, չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը՝ լոնդոնյան թիմի: Սպասվում է, որ շուտով ակումբները կփոխանակեն այս ֆուտբոլիստիներին:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վալենսիա, Սմոլինգ, Ջոնս, Յանգ, Մատիչ, Պոգբա, Մատա, Լինգարդ, Մարտիալ, Լուկակու:

«Արսենալ». Չեխ, Բելյերին, Մուստաֆի, Կոսելնի, Մոնրեալ, Էլնենի, Ուիլշիր, Ջակա, Օզիլ, Իվոբի, Լյակազեթ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում